Երևանին ոչ ոք չի համոզելու մնալ ԵԱՏՄ-ում․ Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը ընտրել է եվրոպական ինտեգրման ուղին, ինչը հակասում է ԵԱՏՄ անդամակցությանը։ Նրա խոսքով՝ ընդունված օրենքը պարտավորեցնում է երկրին կողմնորոշվել դեպի Եվրամիություն, մինչդեռ ԵԱՏՄ-ին մասնակցության առավելությունները ակնհայտ են՝ ՀՆԱ-ի կայուն աճ տարեկան մի քանի տոկոսային կետով։ Հետագա ուղու վերաբերյալ որոշումը պետք է կայացնի հայկական հասարակությունը։

Դմիտրի Պեսկովը նշել է, որ գազային համաձայնագրի հնարավոր դենոնսացիայի հարցը կորպորատիվ բնույթ ունի և պետք է քննարկվի «Գազպրոմ»-ի հետ։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանին տրամադրված արտոնությունները Ռուսաստանի ներդրումն են։

Մամուլի քարտուղարի խոսքով՝ ոչ ոք չի պատրաստվում համոզել Երևանին մնալ ԵԱՏՄ-ում, սակայն անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան պարզաբանումներ։ Միաժամանակ, Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում մոտ ապագայում նախատեսված չէ, իսկ Հայաստանը կշարունակի մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին, թեև ներկայիս նիստը չի որոշելու նրա հետագա ճակատագիրը։

Leave a Comment