Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը • Tribune.am

Դատարանը կրկին կալանավորել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, որը տնային կալանքի տակ էր։

Սկզբում նախատեսվում էր կրտսեր Ղուկասյանի խափանման միջոցը քննարկել հունիսին, սակայն դատախազությունը միջնորդություն է ներկայացրել արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ, հայտնում է «5-րդ ալիքը»։

Փաստաբան Հովհաննես Կարաքեշիշյանը հեռուստաընկերությանը հայտնել է, որ միջնորդությունը քննվել է առանց պաշտպանության կողմի մասնակցության, քանի որ փաստաբանները ծանրաբեռնվածության պատճառով չեն կարողացել ներկա գտնվել։ Պաշտպանական կողմը դեռևս չի ստացել կալանավորման վերաբերյալ որոշումը։

Leave a Comment