Խաղաղության գործընթաց, Հայաստանում սպասվող ընտրություններ, կարևոր հանածոներ․ Ռուբիոն ներկայացրել է՝ ինչ են քննարկել Միրզոյանի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-իր միկրոբլոգում գրել է, որ Երևանում Արարատ Միրզոյանի հետ քննարկել է խաղաղության գործընթացն ու Հայաստանում սպասվող ընտրությունները:

«Այսօր Երևանում ես և Հայաստանի արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը հայտարարեցինք «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» (TRIPP) վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի մասին և ստորագրեցինք ռազմավարական գործընկերության խարտիա և փոխըմբռնման հուշագիր կարևորագույն հանածոների վերաբերյալ՝ առաջ մղելով ԱՄՆ նախագահի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության գագաթնաժողովի ընթացքում սահմանված նպատակները։ Մենք նաև քննարկեցինք խաղաղության գործընթացը և Հայաստանում կայանալիք ընտրությունները»,-գրել է նա։

Leave a Comment