Ով Նիկոլին չընտրեց` ես նրա… Սարալանջում սեղանի շուրջ ծագած վեճը ավարտվել է uպшնnւթյшմբ


Հասարակություն


Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում սպանություն է տեղի ունեցել։

Newspress.am-ի տեղեկություններով, քաղաքական խնդրի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով դանակահարութուն է եղել։

Մեր տեղեկություններով, ՔՊ֊ի համախոհներից մեկը, սեղանի շուրջ հայհոյել է ընդդիմադիրներին, թե` ով Նիկոլին չընտրեց` ես նրա …։

Ներկաներից մեկը, վեճի է բռնվել հայհոյող քաղաքացու հետ, ինչն էլ ավարտվել է դանակահարությաբ, որի հետևանքով ՔՊ֊ը համակիրը սպանվել է։

Թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանից։

Վերջինս, դանակահարոթյան պատճառների մասին ոչինչ չհայտնելով, մեզ տեղեկացրեց, որ մայիսի 26-ին՝ ժամը 2:40-ին,  բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած վերքով բուժօգնության է դիմել Սարալանջ գյուղի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։ Նույն օրը  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Կոտայքի քրեական ոստիկանների և Նաիրիի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված համալիր գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Սարալանջ գյուղի 8-րդ փողոցի բակերից մեկում նույն գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ  հարվածել, ապա դանակահարել է 50-ամյա տղամարդուն:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում Սարալանջի 63-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանություն, ապա փաստաթղթերի  հետ ներկայացվել նախաքննական մարմին։


Leave a Comment