ՀՀ-ի և ԱՄՆ-ի գործընկերությունը դառնում է ռազմավարական. Մարկո Ռուբիո



Aysor.am-ը գրում է․


Հայաստանն ու ԱՄՆ-ն առավելություններ պետք է տեսնեն իրենց հարաբերություններում, մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական, երբ կիսում ենք մեր տեսլականն ապագայի վերաբերյալ, Երևանում այս մասին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։


«Կարևորագույն հանքանյութերի մասին շրջանակային հուշագիրը փոխադարձ բարեկեցությունը մեծացնելուն միտված քայլ է։ Կարևորագույն հանքանյութերի մշակումը, վերամշակումն ու արդյունահանումը կարևոր է ապագա բարեկեցության համար։ Այն երկրները, որոնք կարող են դա անել, կկարողանան տնտեսական անկախություն ձեռք բերել և հայտնվել նորարորությունների կենտրոնում։ Մենք կարող ենք միասին աշխատել, որպեսզի մեր երկու տնտեսություններն ունենան հուսալի հասանելիություն կարևորագույն հանքանյութերին»,-հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment