Այս տարի լրանում է հայ երաժշտական արվեստի երախտավոր, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, այդ առթիվ հոբելյանական համերգ էր կազմակերպել։ «Խաչատուր Ավետիսյան 100» հուշամեդալով պարգևատրվել են ժողովրդական արվեստի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող մշակութային գործիչներ: