«Նախագիծը մեծ աջակցություն ունի ամբողջ աշխարհում»
Առճակատումը կարգավորելու թեմայով ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների հայտարարությունները համընկնում են այն առումով, որ դրական արդյունքը հնարավոր Է և, որ ոչ ոք արյունալի բախում չի ուզում: Մնացյալը կարելի Է որակել որպես ներքին լսարանին հասցեագրված ուղերձներ:
Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, փաստաթղթի համաձայնեցման աշխատանքը շարունակվում Է և կարող Է հենց այս երկու օրերին հստակ առաջխաղացում լինի:
Այդ մասին պետական քարտուղար Մարկո Ռուբիոն ասել Է մայիսի 24-ին՝ Հնդկաստան կատարած այցի առաջին օրը:
«Մեր ունեցած {կարգավորման} նախագիծը բավականին լուրջ բան Է՝ կապված նեղուցները բացելու և միջուկային սահմանափակման հարցի վերաբերյալ իրական բանակցությունների մեջ մտնելու առումով: Հուսով եմ՝ կկարողանանք դա իրականացնել։ Նախագիծը հավանություն ունի նաև Պարսից ծոցում։ Կա մեծ աջակցություն ամբողջ աշխարհում»,- ասել Է նա։
«Բանակցություններն ընթանում են ավելի պրոֆեսիոնալ»
Մինչդեռ, նախագահ Դոնալդ Թրամփը նկատել Է տվել, թե բնավ չի շտապում համաձայնության հասնելու խնդրում, կարծես, ասելով՝ «կլինի՝ լավ Է, չի լինի՝ միշտ կա ուժի դիմելու տարբերակը»:
Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը նշել Է, որ Իրանի հետ բանակցությունները «հետզհետե դառնում են ավելի կարգավորված և ընթանում են ավելի պրոֆեսիոնալ ու արդյունավետ»:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել Էր, որ ցանկացած համաձայնության հիմքում պետք Է հստակ դրվի մի նախապայման՝ Իրանը չպետք Է ունենա միջուկային ռումբ:
«Պատերազմի դեպքում դուք առաջինը կճողոպրեք»
Իրանում հնչում Է մշտական կարգախոսը՝ «Մա՛հ Իսրայելին»: Գեներալ Մոհսեն Ռեզային երեկ հանդես Է եկել խրոխտ ելույթով, ասելով, թե թշնամին շատ կզղջա, եթե կհամարձակվի մի նոր պատերազմ սկսել:
«Լսեք, մենք կարող ենք դուրս գալ միջուկային զենքի չտարածման պայմանագրից, հասկանո՞ւմ եք, թե դա ինչ Է նշանակում և ինչ կլինի ձեզ հետ այդ դեպքում: Պատերազմի դեպքում դուք առաջինը կճողոպրեք»,- սպառնացել Է գեներալը:
Նրա խոսքով, ոչ միայն Հորմուզի նեղուցը, այլև Կարմիր ծովն ու ամբողջ Հնդկական օվկիանոսը «կդառնան պատերազմի գոտի»:
«Մենք չենք ուզում միջուկային զենք ստեղծել»
Այս կոշտ խոսքին զուգահեռ շատ ավելի մեղմ և խաղաղասիրական ուղերձով Է միջազգային համայնքին դիմել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Նա ասել Է, թե իր երկիրը ցանկանում Է ավարտել ռազմական առճակատումը, սակայն երբեք համաձայնության չի գնա «արժանապատվությունը կորցնելու ճանապարհով»: Նրա խոսքով, Իրանը պատրաստ Է բանակցությունների:
«Մենք չենք ուզում միջուկային զենք ստեղծել, մենք առճակատման և անկայունության չեն ձգտում: Տարածաշրջանում անկայունության աղբյուրն Իսրայելն է, որը հետապնդում է այն, ինչ նկարագրում է որպես «Մեծ Իսրայելի» տեսլական և օգտագործում է տարբեր միջոցներ դավադրություններ կազմակերպելու համար՝ պատերազմ, պառակտում, անկարգություններ»,- պնդել Է նախագահը:
Վաղը Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն կայցելի Երևան և գուցե կանդրադառնա Իրանի թեմային:
Ի դեպ, մայիսի 25-ին Երևանի ժամանակով երեկոյան 8-ին նախատեսվում Է ամերիկացի զինվորականների Հիշատակին օրվան նվիրված ԱՄՆ նախագահի ավանդական ուղերձը: Դոնալդ Թրամփն Էլ, ամենայն հավանականությամբ, կխոսի միջազգային ասպարեզում այդ ամենակնճռոտ թեմայի մասին: