Հայաստանը համարվում է Ռուսաստանի բարեկամը, և երկու երկրները ամենաառաջադեմ ինտեգրացիոն գործընթացներից մեկի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասն են կազմում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անկասկած։ Մենք գտնվում ենք Հայաստանի հետ ամենաառաջադեմ ինտեգրացիոն գործընթացներից մեկի՝ ԵԱՏՄ-ի մեջ։ Նախագահ (Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր – խմբ.) Պուտինը այս շաբաթ պետական այցով կմեկնի Աստանա։ Իսկ դրանից հետո՝ ուրբաթ օրը, պետությունների և կառավարությունների ղեկավարները ամբողջ օրը կնվիրեն ԵԱՏՄ թեմաներին, և կկայանա ԵԱՏՄ Բարձրագույն հանձնաժողովի նիստը», – լրագրողներին ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ են։
Մամուլի քարտուղարը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ հանձնաժողովի նիստին՝ նախընտրական քարոզարշավի պատճառով։