ՆԳՆ կիբեռոստիկանությունը տեղեկացնում է շարունակվող ֆիշինգային հարձակումների մասին

Դեռևս շարունակվում են արտասահմանյան հեռախոսահամարներով ՀՀ ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ կիբեռոստիկանությունից։

Ներկայումս թիրախում են iPhone բջջային հեռախոսների օգտատերերը, ովքեր նման հաղորդագրությունները ստանում են iMessage համակարգի միջոցով։

Կրկին անգամ հորդորում ենք չարձագանքել նմանատիպ հաղորդագրություններին, չբացել կցված հղումները և չտրամադրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։

Leave a Comment