«Mercedes-Benz» -ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել. կան տուժածներ


Հասարակություն


Մայիսի 22-ին, ժամը 23:52-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 15 մ գլորվել հարակից ձորակը և բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է մայիսի 23-ին, ժամը 00։53-ին, մարվել՝ 01։22-ին։ Այրվել է ավտոմեքենան։


Leave a Comment