Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ հանդիպման ընթացքում արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հակակոռուպցիոն քաղաքականության կատարելագործմանը, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ամրապնդմանը, խտրականության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտի օրեսդրության՝ եվրոպական չափանիշներին համապատասխանեցման և նոր մարմնի ստեղծման գործընթացին։
Հայաստան կատարած այցի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցն ու դրանում տեղ գտած առաջարկությունները։
Անդրադարձ է կատարվել նաև անչափահասների արդարադատության ոլորտում իրականացվող աշխատանքներին: