
Նիկոլը հիմա էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վրա գցեց իր մեղքը։
Լրիվ կրկես է…
Նախկիններից,արցախահայերից,ռուսներից հետո Փաշինյանը հիմա էլ իր կողմից Արցախի հանձնումը գցում է ԵԱՀԿ միջնորդների գրպանը։
Մարդն ասում է՝ Ղարաբաղի հարցի կարգավորման ընթացքում միջնորդները սեղանին դրել են այնպիսի իրավիճակներ, որ բացառվի լուծումը։
Ու սա ասում է նա, ում հրապարակած փաստաթղթերից պարզ երեւում է,որ Արցախի հանձնման ու հայաթափման գլխավոր մեղավորն ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը։
2019-ի հունիսին համանախագահները Նիկոլին առաջարկել են լուծման տարբերակ,որը Արցախին ընձեռում էր միջանկյալ կարգավիճակ ու հանրաքվեով վերջնական կարգավիճակի հստակեցում։
Ի՞նչ է անում Փաշինյանը…փաստացի մերժում է այդ առաջարկներն ու ասում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Դա հանգեցնում է հազարավոր զոհերի,պարտության ու Արցախի հայաթափման։
Հետեւաբար ,միջնորրները մեղավոր չեն,հանցավոր մեղավորություն է դրսեւորել Փաշինյանը,ում պատճառով էլ Արցախը հայաթափվեց։
Իսկ այդ խարանը չի ջնջվելու երբեք։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից