Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները մինչև համաձայնության չհասնի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի նախատեսում մեղմացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները մինչև երկկողմ համաձայնագրի կնքումը։

«Ես որևէ զիջման չեմ գնա մինչև նրանք համաձայնագիր չստորագրեն», – ասել է նա լրագրողներին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում։ «Ոչ, մենք ոչինչ չենք առաջարկել», – հավելել է Թրամփը։

Մայիսի 18-ին Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ ԱՄՆ-ն համաձայնել է դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները Իրանի հետ բանակցությունների ընթացքում։

Leave a Comment