Մենք կողմ ենք Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում հստակությանը․ Գալուզին

Ռուսաստանը կողմ է, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի վերաբերյալ Հայաստանը հստակեցնի իր դիրքորոշումը, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Պատասխանելով «ՏԱՍՍ»-ի հարցին, թե արդյոք երկու կառույցների միջև կողմնորոշվելու համար Ռուսաստանը վերջնաժամկետ կսահմանի՞ Հայաստանի համար, Գալուզինը նշել է. «Մենք կողմ ենք Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում հստակությանը, սակայն դեռևս որևէ կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել»։

Leave a Comment