Քայլի Մինոուգը՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին․ «Այն մինչ այսօր ինձ հետ է»

Քայլի Մինոուգը՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին․ «Այն մինչ այսօր ինձ հետ է»

Ավստրալացի հայտնի երգչուհի Քայլի Մինոուգը հայտարարել է, որ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ազդեցությունը նույնիսկ 20 տարի անց շարունակում է զգալ։ Երգչուհին իր կյանքի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմում խոսել է հիվանդության մասին տեղեկանալու պահի մասին՝ այն բնութագրելով որպես «շոկային փորձառություն»։

«Փորձում ես հասկանալ մի բան, որի մասին երբեք չես մտածել։ Դա շատ խորը փորձություն էր, և մինչ այսօր տարբեր ձևերով ինձ հետ է», – ասել է նա։ Երեք մասից բաղկացած Netflix-ի վավերագրական ֆիլմում Մինոուգը պատմում է նաև կարիերայի սկզբում լրատվամիջոցների կողմից իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի մասին։ Նրա խոսքով՝ երիտասարդ տարիքում տված որոշ հարցազրույցներ այսօր էլ դժվար է դիտել, քանի որ դրանք իր համար նվաստացուցիչ էին։

Երգչուհին նշել է, որ երկար ժամանակ հրաժարվում էր մասնակցել նման նախագծի, սակայն վերջում որոշել է բաց խոսել իր կյանքի դժվար փուլերի մասին։ Մինոուգը նաև հայտնել է, որ ցանկանում է ապագայում վերադառնալ դերասանական գործունեությանը՝ շարունակելով միաժամանակ զբաղվել երաժշտությամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment