Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի տեղափոխությունը «Բարսելոնա» համարվում է գրեթե անհնար՝ չնայած այն հանգամանքին, որ կատալոնական ակումբն ակտիվորեն աշխատում է տրանսֆերի իրականացման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Sport.es պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերի միջև բանակցությունները հաջողությամբ առաջ էին ընթանում այնքան ժամանակ, մինչև մադրիդցիները սահմանեցին վաճառքի վերջնական գինը՝ ավելի քան 100 միլիոն եվրո։ Բացի դրանից, արգենտինացու ծառայություններով սկսել է հետաքրքրվել նաև ՊՍԺ-ն, որը, ի տարբերություն կատալոնացիների, պատրաստ է «Ատլետիկոյին» վճարել պահանջվող գումարը։
Ընդգծվում է նաև, որ մադրիդյան ակումբը մերժել է Ալվարեսի գործարքի մեջ այլ ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Մարկ Բեռնալին, Ֆերմին Լոպեսին կամ Ռոնալդ Արաուխոյին ներառելու կատալոնացիների առաջարկը։
Ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 49 հանդիպման` դառնալով 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։