ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթլ է «Պորտլենդ Թիմբերսին»:
Հանդիպման հերոսը կրկին Լիոնել Մեսսին էր, որը դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ խփելով իր պրոֆեսիոնալ կարիերայի 910-րդ գնդակը:
Հատկանշական է, որ սա ֆլորիդյան ակումբի առաջին հաղթանակն էր նորակառույց «Nu Stadium» մարզադաշտում, որին հասնելու համար պահանջվեց հինգ հանդիպում. նախորդ չորս խաղերում թիմը երեք ոչ-ոքի էր խաղացել ու կրել մեկ պարտություն:
Արգենտինացի հարձակվողը մայիսյան չորս հանդիպումներում իր ակտիվում գրանցել է 10 արդյունավետ գործողություն՝ 5 գոլ և 5 գոլային փոխանցում: