Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է, և այս պահին գտնվում է Ոստիկանության Արաբկիրի բաժնում, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Ձերբակալման պաշտոնական հիմքերը դեռևս չեն հաղորդվում, սակայն այն տեղի է ունեցել Երևանի Արաբկիր վարչական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո։
Միջադեպի ընթացքում Օսիպյանի և վարչապետի միջև թեժ վիճաբանություն էր սկսվել։ Օսիպյանը Փաշինյանին մեղադրել է «ղարաբաղյան կլանին միլիարդներով սնելու մեջ»։ Ի պատասխան՝ վարչապետը կոշտ արձագանք է հնչեցրել. «Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։
