Եվրոպան չպետք է ուղիղ երկխոսություն սկսի Մոսկվայի հետ․ Էստոնիայի ԱԳ նախարար

Եվրոպան չպետք է ուղիղ երկխոսություն սկսի Մոսկվայի հետ, հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան՝ Տալլինում, Լենարտ Մերիի կոնֆերանսի շրջանակներում։

«Հիմա խոսակցությունների կամ բանակցությունների ժամանակը չէ։ Հիմա Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ժամանակն է», – նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։

Ապրիլին Ցախկնան հայտարարեց, որ Եվրոպայի հարաբերությունները Մոսկվայի հետ նույնը չեն լինի նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտից հետո։

Leave a Comment