Դասեր են տալիս ինձ, թե ինչպես պետք է լինի գյուղի տղան: Այս մասին ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Գյուղի տղան չի կարող լինել բանսարկու, գյուղի տղան չի կարող լինել խուլիգան: Ձեր երեկվա արածը էժան վարքագիծ է, եթե ձեր էժան վարքագիծը շարունակվեց, մենք շարունակելու ենք տրորելով անցնել ձեր վրայով»,- ասել է Պապիկյանը:
Ավելին` տեսանյութում:
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը: