Կոտայքի մարզի դատարանում 2026 թվականի մայիսի 15-ին գործ է մակագրվել և ընդունվել վարույթ։ Վարույթով Ա․ Հ-ին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում գողության փորձին օժանդակելու, իսկ Ռ. Հ.-ին և Ա. Հ.-ին ապօրինի մուտք գործելու և զենքի հափշտակության համար։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումը նույն օրը մակագրվել է դատավոր Գոռ Շահբազյանին։
Գ.Կ. մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որ նա ուրիշի գույք, այն է՝ ոսկե ձուլակտորներ և գումար գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, Ռ. Հ. հետ խմբի կազմում, 2025 թվականի նոյեմբերի 01-ին ապօրինի մուտք է գործել Լ. Գ.-ի’ Կոտայքի մարզի Ն բնակավայրի Ն փողոց Ն տուն, սակայն, չգտնելով հափշտակություն կատարելու նախնական դիտավորության մեջ ընդգրկված ոսկե ձուլակտորներն ու գումարը, դրանք չի հափշտակել, իսկ Ռ. Հ. հափշտակել է «T03-ME» մոդելի «183695» համարի 16մմ տրամաչափի քաղաքացիական՝ որսորդական ողորկափող երկփողանի հրացան այդ ամբողջ ընթացքում Ա. Հ. օժանդակել է վերը նկարագրված գործողությունները կատարելուն:
Ռ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույք, այն է՝ ոսկե ձուլակտորներ և գումար գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, Գ. Կ.-ի հետ խմբի կազմում, 2025 թվականի նոյեմբերի 01-ին ապօրինի մուտք է գործել Լ. Գ.-ի՝ Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրի 8-րդ փողոց 14/1 տուն, սակայն, չգտնելով հափշտակություն կատարելու նախնական դիտավորության մեջ ընդգրկված ոսկե ձուլակտորներն ու գումարը, հափշտակել է «TO3-ME» մոդելի «183695» համարի 16 H տրամաչափի քաղաքացիական՝ որսորդական ողորկափող երկփողանի հրացան իսկ Ա. Հ.-ն օժանդակել է նախնական դիտավորության մեփ ընդգրկված հանցանքը կատարելուն
Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է խմբի կազմում, նախնական համաձայնությամբ Գ. Կ.-ի և Ռ. Հ.-ի կողմից՝ դիտավորությամբ ուրիշի զույքի, այն է՝ ոսկե ձուլակտորների և գումարի գաղտնի հափշտակություն կատարելու փորձին՝ Գ. Կ. և Ռ. Հ. 2025 թվականի նոյեմբերի 01-ին ապօրինի մուտք են գործել Լ. Գ.՝ Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրի 8-րդ փողոց 14/1 տուն, սակայն, չգտնելով հափշտակություն կատարելու նախնական դիտավորության մեջ ընդգրկված ոսկե ձուլակտորներն ու գումարը, Ռ. Հ. հափշտակել է «T03-ME» մոդելի «183695» համարի 16մմ տրամաչափի քաղաքացիական՝ որսորդական ողորկափող երկփողանի հրացան, իսկ Ա. Հ. օժանդակել է նախնական դիտավորության մեջ ընդգրկված հանցանքը կատարելուն:
Իրեղեն ապացույց՝ 4 փաթեթ, որոնք կցված են քրեական գործին։
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցներ են ընտրվել տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։
Գ.Կ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44- 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Ռ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, ինչպես նաև 338-րդ հոդվածի 1-ին մասով։
Ա. Հ.ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով։