«Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչը՝ ուղիղ

Վիեննայում մեկնարկել է «Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։

Եզրափակչում ելույթ կունենա 25 երկիր՝ Բուլղարիան, Ուկրաինան, Նորվեգիան, Ավստրալիան, Ռումինիան, Մալթան, Կիպրոսը, Ալբանիան, Չեխիան, Դանիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը, Եվրոպական հեռարձակողների միության մրցույթի ամենամեծ դոնորներն ու կազմակերպիչները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, ինչպես նաև «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթող երկիրը՝ Ավստրիան։

Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան հրաժարվել են մասնակցել «Եվրատեսիլ 2026»-ին, նաև հեռարձակել մրցույթը ազգային հեռուստատեսությամբ։ 

Հայաստանը ներկայացնող SIMÓN-ը դուրս է մնացել պայքարից և ելույթ չի ունենա եզրափակչում։

Leave a Comment