Առաջիկայում սպասվում են Լավրով – Ռուբիո նոր շփումներ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարների՝ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի միջև առաջիկայում սպասվում են նոր շփումներ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Հստակ ժամանակացույց չկա, բայց ամերիկացիների հետ բարձր մակարդակի շփումները՝ վարչակազմի մակարդակով, շատ ինտենսիվ շարունակական են», – ասել է փոխնախարարը՝ ընդգծելով. – «Կողմերի միջև առաջընթացը դանդաղ է, դժվար, բայց դեռևս կան հնարավորություններ՝ միմյանց ազդանշաններ փոխանցելու համար»։

Մայիսի 5-ին Լավրովը և Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև երկկողմ շփումների ժամանակացույցը։

Leave a Comment