Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ուշուի Աշխարհի գավաթի խաղարկություններում:
Չինաստանում կայացած աշխարհի գավաթի 11-րդ խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Բաղրյանը դարձել է արծաթե մեդալակիր:
Նա 2025 թվականին միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել էր տարվա լավագույն մարզիկ: