Էջմիածնի բժշկական կենտրոնում առաջին անգամ լապարասկոպիկ վիրահատությամբ փրկել են 29-ամյա պացիենտի կյանքը

Մարզային բժշկական կենտրոններում շարունակական վերազինումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից։

«Էջմիածնի բժշկական կենտրոնում առաջին անգամ լապարասկոպիկ եղանակով իրականացվել է վիրահատություն` ստամոքսի խոցի թափածակման դեպքում:
29-ամյա պացիենտը բժշկական կենտրոն է տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում, կյանքին սպառնացող վտանգով:

Անհետաձգելի վիրահատությունը լապարասկոպիկ եղանակով իրականացնելը Էջմիածնի բժշկական կենտրոնում հնարավոր եղավ բուժկենտրոնի պրոֆեսիոնալ կադրերով ու համապատասխան սարքավորումներով հագեցվածության շնորհիվ»,-նշվում է հաղորդագրությունում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment