Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քարոզարշավի ընթացքում ասել է, որ հունիսի 7-ին, գնալով ընտրատեղամասեր ու վերցնելով 16 համարի քվեաթերթիկը, որոշում ենք խաղաղ երկիր ժառանգել մեր սերունդներին։
«Մեր՝ 16 համարի քվեաթերթիկը վերցնելով՝ որոշում ենք մեր երեխաներին ժառանգել մի երկիր, որտեղ կա հեռանկար՝ կրթվելու, ապրելու և աշխատելու։ Եվ իրականում, սիրելի՛ երևանցիներ, մենք ձեզ կոչ ենք անում գնալ ընտրական տեղամասեր»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ վերցնելով 16-րդ քվեաթերթիկը՝ տեր կկանգնենք մեր երկրին. «Տե՛ր կանգնել այս երեխաների ապագային։ Տե՛ր կանգնել խաղաղությանը»,- շեշտել է նա։
