Հարցեր կան, որոնք կախված են օդում. Լավրովը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն մարմնի գագաթնաժողովում մայիսի վերջին Ղազախստանում, ուր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մեկնել, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում։

«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները քննարկելու հնարավորություն կընձեռվի մայիսի վերջին շաբաթվա վերջում, երբ Ղազախստանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովը»,- ասել է նախարարը։

Նա հստակեցրել է, որ Փաշինյանն ավելի վաղ նշել է, որ ինքը զբաղված է նախընտրական գործերով և չի կարողանա մեկնել Եվրասիական տնտեսական միության առաջնորդների հանդիպմանը։

«Դա, իհարկե, ցավալի կլիներ, որովհետև դա լավ հնարավորություն է քննարկելու այն հարցերը, որոնք կախված են օդում»,- նշել է Լավրովը։

Leave a Comment