
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Մերձավոր Արևելքում տևական հրադադարի կոչ է արել՝ հայտարարելով նաև, որ ծովային ուղիները պետք է «որքան հնարավոր է շուտ» վերաբացվեն։
«Համապարփակ և տևական հրադադար պետք է ձեռք բերվի հնարավորինս շուտ՝ կազմակերպելու համար Մերձավոր Արևելքի և Ծոցի խաղաղության և կայունության արագ վերականգնումը», – ասվում է արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։
«Միջազգային հանրության կոչերին ի պատասխան՝ ծովային ուղիները պետք է վերաբացվեն հնրավորինս շուտ» – նշում են ԱԳՆ-ից՝ առանց կոնկրետ մատնանշելով Հորմուզի նեղուցը, որը պատերազմի մեկնարկից ի վեր Թեհրանը փաստացի փակ է պահում, իսկ ԱՄՆ-ն էլ շրջափակման է ենթարկում իրանական նավահանգիստները։
Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարությունը տարածել է, երբ պետական այցով երկրում է գտնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Պեկինում հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Թրամփը համաձայնության են եկել, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի՝ նպաստելու էներգակիրների ազատ տեղաշարժին: