«Բարսելոնան» միավորներ է զիջել հետնապահներից մեկին

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում նորընծա չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվելիս նվազագույն՝ 0-1 հաշվով զիջել է «Ալավեսին»։

Գոլը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում՝ 45+1-րդ րոպեին, խփել է տանտերերի հարձակվող Իբրահիմա Դիբատեն։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը չեմպիոնությունն ապահովել էր նախորդ տուրում՝ Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած խաղում, և այժմ 91 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ալավեսը» վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

Leave a Comment