Սաուդյան կործանիչները հարվածներ են հասցրել Իրաքում իրանամետ խմբավորումներին. Reuters

Սաուդյան կործանիչները հարվածներ են հասցրել Իրաքում իրանամետ խմբավորումներին. Reuters

Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը թիրախավորել են Իրաքում գործող և Թեհրանի կողմից աջակցվող շիական զինված խմբավորումների օբյեկտները։ 

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ սաուդյան կործանիչները հարվածներ են հասցրել Իրանի հետ պատերազմի ընթացքում, միևնույն ժամանակ պատասխան հարվածներ են գրանցվել նաև Քուվեյթի տարածքից դեպի Իրաք։

Սաուդյան Արաբիայի Թագավորական ռազմաօդային ուժերի թիրախում են եղել Իրաքի հետ հյուսիսային սահմանի մոտ տեղակայված այն կետերը, որոնք կապված են իրանամետ խմբավորումների հետ։ Մասնավորապես, հարվածներ են հասցվել այն հարթակներին, որոնցից անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են արձակվել Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների ուղղությամբ։

Արևմտյան պաշտոնյան հավելել է, որ որոշ հարվածներ տեղի են ունեցել ապրիլի 7-ին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հայտարարված հրադադարի ժամանակահատվածում։

Բացի սաուդյան օդուժի գործողություններից, իրաքյան աղբյուրները, հիմնվելով ռազմական գնահատականների վրա, հայտնում են, որ առնվազն երկու անգամ հրթիռային հարվածներ են հասցվել Իրաքին Քուվեյթի տարածքից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment