Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչ և մի շարք դասախոսներ ձերբակալվել են կաշառքի գործով

Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք»:

Leave a Comment