ԵՄ-ն ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ առևտրի մեկնարկի մասին հայտարարությունը

ԵՄ-ն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին։ Այս մասին նշված է ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրության մեջ:

«Այս նշանակալի քայլը ներուժ ունի խթանելու երկու երկրների միջև առևտրային և տնտեսական հնարավորությունները՝ դրական ազդեցություն ունենալով ամբողջ Հարավային Կովկասի, ինչպես նաև ԵՄ-ի վրա։ 

Մենք խրախուսում ենք երկու երկրներին շարունակել համատեղ աշխատանքը, այդ թվում՝ երկկողմ սահմանի վերաբացման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment