Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ջանես Նազարյանը (71 կգ) Բուլղարիայի Սամոկով քաղաքում մայիսի 11-17-ն ընթացող ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

Եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 4:0 հաշվով հաղթել է Ռամազ Բասիլիային, ու նրա պատվին կհնչի ՀՀ պետական օրհներգը:

Ամբողջ առաջնության ընթացքում Ջանեսը ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment