Լևոն Քոչարյանի դեմ գործը քաղաքական ենթատեքստ ունի և փաստական հիմքեր չի պարունակում․ Էրիկ Ալեքսանյան

Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հերթական դատական նիստից հետո,  Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ գործի շրջանակում մինչ այժմ չեն ներկայացվել փաստական տվյալներ, որոնք կհաստատեն մեղադրանքի հիմքերը։ Փաստաբանների խոսքով՝ վկաների ցուցմունքներից չի բխում, որ Լևոն Քոչարյանը բռնություն է գործադրել կամ խոչընդոտել իրավապահների գործունեությանը։

Պաշտպանությունը նաև շեշտել է, որ դատական նիստերի ժամանակացույցը համընկնում է նախընտրական քարոզարշավի շրջանի հետ և խոչընդոտում է Լևոն Քոչարյանի քաղաքական գործունեությանը՝ ստեղծելով անհավասար պայմաններ մյուս քաղաքական ուժերի համեմատ։ Ըստ պաշտպանների՝ ներկայացված մեղադրանքը ենթադրում է ուղղակի դիտավորություն, մինչդեռ նույնիսկ վկաների ցուցմունքներում խոսվում է միայն հնարավոր «անկանոն շարժումների» մասին, ոչ թե դիտավորյալ բռնության։ Պաշտպանական կողմը գործը գնահատում է որպես «շինծու և ուղղորդված քրեական վարույթ»՝ պնդելով, որ Լևոն Քոչարյանն անմեղ է։

Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը 2024 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ  բերման էր ենթարկվել, ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ  Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Leave a Comment