Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարում է լրացուցիչ ընդունելություն

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացիների անձնագրավորման դիմումների մեծ քանակով պայմանավորված՝ Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մայիսի 18-ից հունիսի 18-ը կիրականացնի լրացուցիչ ընդունելություն։

«Ժամադրությունների ամրագրումները կշարունակվեն իրականացվել նույն եղանակով բացառապես ՀՀ ԱԳՆ էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հետևյալ հղումով․ https://germany.mfa.am/hy/։

Դեսպանություն պետք է ներկայանալ անձնագրավորման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում (ցանկը՝ https://germany.mfa.am/hy/passport/

Ոչ ամբողջական փաթեթին ընթացք չի տրվի։

Ուշադրություն. կեղծ տվյալներով ժամադրություններ ամրագրելը և հերթագրման համակարգը չարամտորեն ծանրաբեռնելը կհանգեցնեն խիստ պատասխանատվության։
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ամրագրված ժամադրությանը չներկայանալու պարագայում անհրաժեշտ է նախապես՝ առնվազն 3 աշխատանքային օր առաջ, չեղարկել ամրագրումը՝ հնարավորություն տալով այլ քաղաքացիներին օգտագործել տվյալ ժամային պատուհանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment