Բժիշկները 53-ամյա կնոջ ստամոքսում մկրատ են թողել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իտալիայում աղմկահարույց բժշկական միջադեպ է տեղի ունեցել․ վիրաբույժները 53-ամյա կնոջ որովայնում վիրահատական մկրատ են մոռացել։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով L’Unione Sarda-ին։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 25-ին, երբ կինը մասնավոր կլինիկայում ենթարկվել է որովայնի պլաստիկ վիրահատության։ Տուն վերադառնալուց հետո նրա վիճակը վատացել է․ նա ուժեղ ցավեր է ունեցել և կորցրել գիտակցությունը։ Սակայն բժիշկները վստահեցրել են, որ դա հետվիրահատական բնական ընթացք է։

Ավելի ուշ հետազոտությունները վարակ են հայտնաբերել, և կնոջը նշանակվել է հակաբիոտիկային բուժում, սակայն այն արդյունք չի տվել։ Միայն 2026 թվականի մայիսին կատարված համակարգչային տոմոգրաֆիան է պարզել իրական պատճառը․ կնոջ որովայնում հայտնաբերվել են վիրահատական մկրատներ, որոնցով նա ապրել է շուրջ յոթ ամիս։

Տեղեկությունների համաձայն՝ սխալ թույլ տված վիրաբույժը առաջարկել է նոր վիրահատությամբ հեռացնել մկրատը, սակայն կինը հրաժարվել է և որոշել բուժումը շարունակել այլ կլինիկայում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment