Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 12-13-ը

Բացահայտվել է 181 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝

  • 65 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 13-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
  • 10-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,
  • 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 5-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման,
  • 3 դեպք՝ խուլիգանութան,
  • 2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, գույքին տիրանալու, փաստաթուղթ կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։
  • Բացահայտվել են նաև բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, սառը զենք կրելու, հողամասերի ինքնակամ զավթումը չկասեցնելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, երեխային հակահասարակական գործողություններին ներգրավելու, ինքնիրավչության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 2 դեպք՝ շորթման,
  • 1 դեպք՝ խարդախության։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Leave a Comment