Քաղաքական լարվածություն և բոյկոտներ․ մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ը

Քաղաքական լարվածություն և բոյկոտներ․ մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ը

«Եվրատեսիլ 2026»-ը մեկնարկել է առաջին կիսաեզրափակիչով, սակայն այս տարվա մրցույթը ուղեկցվում է քաղաքական լարվածությամբ և բոյկոտներով։ Մրցույթի հյուրընկալող Վիեննա քաղաքը այս շաբաթ ելույթ կունենան 35 երկրների ներկայացուցիչներ, սակայն հինգ երկիր՝ Իսպանիան, Իռլանդիամ, Նիդեռլանդները, Սլովենիան և Իսլանդիան հրաժարվել են մասնակցությունից՝ բողոքելով Իսրայելի մասնակցության դեմ։ Վիեննայում նախատեսված են նաև պաղեստինամետ բողոքի ցույցեր, ինչի պատճառով քաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ 

Ավստրիայի տարբեր շրջաններից ոստիկաններ են տեղափոխվել մայրաքաղաք, իսկ աջակցություն են ցուցաբերում նաև Գերմանիայի  իրավապահները։ Մրցույթի գլխավոր ֆավորիտներից է համարվում Ֆինլանդիանը՝ «Liekinheitin» երգով, որը կատարում են Linda Lampenius-ը և Pete Parkkonen-ը։ Վերջին տարիներին Եվրատեսիլը հաճախ է հայտնվում քաղաքական վեճերի կենտրոնում։ 2022 թվականին մրցույթից հեռացվել էր Ռուսաստանը՝ Ուկրաինա ներխուժումից հետո, իսկ նախորդ երկու մրցույթները ուղեկցվել էին Իսրայելի դեմ բողոքի ակցիաներով՝ Գազայի պատերազմի պատճառով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment