Մայիսի 12-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանին ու փորձագետ Հայկուհի Հարությունյանին։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի գրասենյակը։
«Ողջունելով հյուրերին՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը՝ շեշտելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում այդ կազմակերպությունների դերակատարումը։
Կողմերը քննարկել են մարդու իրավունքների կրթությանն ու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող տարատեսակ հարցեր։
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն նոր ձևաչափերով շարունակելու համագործակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։