Որքան կտևի հատուկ ռազմական գործողությունը. մենկաբանում են Կրեմլից

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել ցանկացած պահի: Նրա խոսքով՝ դրա հիմնական պայմանը Վլադիմիր Զելենսկու կողմից համապատասխան որոշման ընդունումն է։

«Թե ինչ որոշումների մասին է խոսքը, Կիևում լավ գիտեն»,- մասնավորապես ընդծել է Պեսկովը:

Նա հավելել է, որ հումանիտար հրադադարն արդեն ավարտվել է, և հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայի հարցով «կատարված շտկումները» թույլ են տալիս խոսել կարգավորման հարցում մոտ լինելու մասին, սակայն դեռ վաղ է կոնկրետ մանրամասների մասին խոսելը։

Նա նաև նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է` պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում։

Leave a Comment