Հանս-Դիտեր Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նոր պայմանագիր է համաձայնեցրել կատալոնական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը՝ ևս մեկ տարով (2029թ.) երկարաձգելու հնարավորությամբ։

Նշվում է, որ բոլոր մանրամասները հաստատվել են դեռևս շաբաթներ առաջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունից հետո։ Ֆլիկի գործակալ Պինի Զահավիի և «Բարսելոնայի» ղեկավարության միջև բանակցությունները բարեհաջող ավարտ են ունեցել։

Մարզչի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։

Leave a Comment