Արթուր Ավետիսյանը` «World Challenge Cup» մրցաշարի հաղթող

Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվել է սպորտային մարմնամարզության «World Challenge Cup» մրցաշարը, որին հաջող է հանդես եկել հայ մարզիկ Արթուր Ավետիսյանը:

Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողը առաջին տեղն է գրավել օղակներ վարժությունում՝ հավաքելով 14.233 միավոր:

Այս մրցաձևում երկրորդը Գերմանիան ներկայացնող Արթուր Սահակյանն էր:

Leave a Comment