ԵՄ-ն կարող է հունիսին Ուկրաինայի հետ սկսել անդամակցության բանակցությունները

ԵՄ-ն կարող է հունիսի վերջին սկսել Ուկրաինայի հետ անդամակցության վերաբերյալ ուղիղ բանակցություններ, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։

«Ես կոչ կանեմ նախարարներին այսօր շտապել, քանի որ մենք կարող ենք սկսել բանակցությունները առաջին կլաստերի վերաբերյալ նույնիսկ մինչև ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահության ավարտը (հունիսի վերջին – խմբ.), իսկ մնացած հինգ կլաստերները կարող ենք բացել հուլիսին», – ասել է նա Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

«Էկոնոմիստ»-ը հաղորդել է, որ ԵՄ երկրները տատանվում են Ուկրաինայի միանալու հարցում՝ կոռուպցիայի պատճառով։ Ոչ բոլոր ԵՄ երկրներն են ցանկանում տեսնել Ուկրաինային որպես միջազգային կազմակերպության անդամ, խոստովանել է պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։

Leave a Comment