ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս



Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները ցանկանում են այսօր՝ մայիսի 11-ին նոր պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի դեմ՝ հատուկ ռազմական գործողության սկզբում Ուկրաինայի մարտական գործողությունների գոտուց երեխաների տարհանման համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



«Մենք ակնկալում ենք այսօր քայլ առաջ անել՝ ընդունելով պատժամիջոցներ ուկրաինացի երեխաների հիմնախնդրի վերաբերյալ»,- ասել է նա։


Խոսքը մի քանի ֆիզիկական անձանց ԵՄ սև ցուցակում ներառելու մասին է, որը նախատեսում է մուտքի արգելք դեպի համայնք և բանկերում ակտիվների սառեցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment