Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շնորհավորական ուղերձ է հղել Պետեր Մագյարին՝ Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձի տեքստը հրապարակել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Գերմանիան և Հունգարիան սերտորեն կապված են բազմաթիվ առումներով և գործընկերներ են Եվրոպական Միությունում և ՆԱՏՕ-ում:
Ես ուրախ եմ Ձեզ հետ աշխատել՝ մեր երկրների բարօրության համար այդ կապերը խորացնելու և ընդլայնելու համար», – ասել է Մերցը: Նա նշել է, որ ուրախ կլինի Բեռլինում հանդիպել Հունգարիայի նոր վարչապետի հետ: