Bloomberg. Եվրոպան ակնկալում է, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն ոչ միայն Գերմանիայից

ԱՄՆ-ի եվրոպական ՆԱՏՕ-ի դաշնակիցները կարծում են, որ Վաշինգտոնը չի սահմանափակվի Գերմանիայից 5000 զինվորականների դուրսբերմամբ և սպասում է Եվրոպայում ամերիկյան զորքերի հետագա կրճատման, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների դիվանագետները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նաև հայտարարել Իտալիայից զորքերի դուրսբերման մասին և հրաժարվել Գերմանիայում հեռահար զենքեր տեղակայելու ծրագրերից։ Հնարավոր է նաև Իսպանիայում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատում։ Գործակալությունը նշում է, որ այլ հնարավոր սցենարներից են Վաշինգտոնի կողմից ՆԱՏՕ-ի որոշ զորավարժություններից դուրս գալը և ԱՄՆ-ին դժգոհություն առաջացրած երկրներից զորքերի վերաբաշխումը ամերիկացի առաջնորդին ավելի հավատարիմ երկրներին։

Գործակալության տվյալներով՝ ՆԱՏՕ-ից հիասթափության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունները սրել են Թրամփի և եվրոպացի առաջնորդների միջև երկարատև լարվածությունը։

Leave a Comment