Չհիմնավորված. Ռուսաստանից մեկնաբանել են Թրամփի հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինադադարի ռեժիմի երկարաձգմանը, սակայն դա կախված է ոչ միայն իրենից, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Թրամփն ավելի վաղ կողմ էր արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինադադարի զգալի երկարաձգմանը՝ հայտարարելով կրակի դադարեցման ռեժիմը նախապես հայտարարված մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածից դուրս ընդլայնելու անհրաժեշտության մասին։

«Մարդը հույս ունի, թերևս հավատում է, ինչու ոչ։ Նպաստում է դրան։ Բայց դա (զինադադարի երկարաձգումը – խմբ․) կախված է արդեն ոչ միայն իրենից, այլև մյուս երկու կողմերից»,- ասել է Ուշակովը։

Ճշտող հարցին՝ արդյոք զինադադարի երկարաձգման վերաբերյալ Թրամփի հույսը չհիմնավորված է, ռուսական առաջնորդի օգնականը դրական պատասխան է տվել։

«Չհիմնավորված, ես կասեի»,- նշել է Ուշակովը։

Leave a Comment