Մեծ Բրիտանիան պատրաստ է ականակիր ուղարկել Հորմուզում նավագնացությունն ապահովելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Մեծ Բրիտանիան պատրաստ է HMS Dragon ականակիրը տեղակայել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության միջազգային առաքելության մեջ։ Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարությանը։

Մարտի 10-ին HMS Dragon ականակիրը լքեց Անգլիայի Պորտսմութ քաղաքը և ուղևորվեց դեպի Արևելյան Միջերկրական ծով՝ Ակրոտիրիում գտնվող բրիտանական ավիաբազայի անվտանգությունն ամրապնդելու համար։ Մարտի 2-ին բազան վնասվել էր անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Բրիտանական իշխանությունների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը արձակվել էր Լիբանանից կամ Իրաքից։ HMS Dragon-ը Արևելյան Միջերկրական ծով է ժամանել մարտի 23-ին։

Sky News-ի տվյալներով՝ նավն այժմ «փոխում է իր ուղղությունը Արևելյան Միջերկրական ծովից դեպի Մերձավոր Արևելք»։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելությանը ցանկացած մասնակցություն կունենա խիստ պաշտպանական բնույթ և կուղղված լինի այս երթուղով առևտրային տարանցման անվտանգության նկատմամբ «վստահության բարձրացմանը»։

Leave a Comment