Ասում են` երբ քաղաքական գործիչները սկսում են ժողովրդին սեր խոստովանել, ուրեմն առջևում ընտրություններ են: Առջևում ուղիղ 29 օր ու գիշեր, ամենուր լսելու և տեսնելու եք նրանց։ Սկսվեց քարոզարշավը։ Ոմանք այն թատրոն կհամարեն, ոմանք՝ շոու, ոմանք՝ դիմակահանդես, ոմանք՝ նույնիսկ անկեղծ խոսակցություն, միևնույն է՝ դրանից եղելությունը չի փոխվի։
Ի վերջո, ով որտեղ կհայտնվի կախված է նրանից, թե ինչ քարոզչական զինանոց ունի, ինչքան սեր կխոստովանի ու նույնիսկ ինչքան կհասցնի ցեխ շպրտել մյուսի վրա։ Մեր խնդիրն է տեղեկատվությունը զատելով կարծիքների ու մեկնաբանությունների բազմազանությունից՝ օգնել ընտրողին կողմնորոշվել, հատկապես, որ դեռ չկողմնորոշվածներ շատ կան: Առաջարկվող տեսանյութում «Շանթը» հիշեցնում է, թե ովքեր են այս անգամ դուրս եկել պայքարի՝ ըստ վիճականությամբ որոշված հերթականության։
Մանրամասները՝ ռեպորտաժում: