Եվրոպական օրակարգն այս շաբաթ գերակայում էր Հայաստանում: Երևանն առաջին անգամ հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, անցկացվեց Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը: Սրանք զուտ խորհրդանշական միջոցառումներ չէին, այլ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու շոշափելի ցուցիչ՝ հստակ արդյունքներով: Թե որոնք են դրանք, մանրամասնել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։